Բաժիններ՝

Պատժամիջոցներից Արևմուտքի կորուստները կազմել են 100 մլրդ դոլար. ՄԱԿ-­ի հատուկ զեկույց

Պատժամիջոցների հետեւանքով արեւմտյան երկրների կորուստները, մոտավոր գնահատումների համաձայն, երեք տարում կազմել են 100 մլրդ դոլար, ինչը կրկնակի գերազանցում է Ռուսաստանի կորուստները: Այս հայտարարությունն արել է ՄԱԿ­-ի մարդու իրավունքների գծով հատուկ զեկուցող Իդրիս Ջազաիրին, որն զբաղվում է միակողմանի հարկադրական միջոցների բացասական ներգործության հարցերով:

«Այն երկրների եկամուտների կորստի տեսանկյունից պատժամիջոցների արժեքը, որոնք հանդես են եկել որպես պատժամիջոցների նախաձեռնողներ, կազմում է ամսական մոտավորապես 3,2 մլրդ դոլար,­ասել է նա:­Եթե դա բազմապատկենք երեք տարվա տվյալներով, ապա ցուցանիշը կկազմի 100 մլրդ դոլար»:

«Ռուսաստանի կորուստների ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 52-­55 մլրդ դոլար, ինչը կազմում է նրա ՀՆԱ-­ի 1 տոկոսը»,­-հավելել է փորձագետը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս