Բաժիններ՝

Մազերին կարող եք «ստիպել» աճել բնական միջոցով. պարզապես հետևեք այս պարզ հրահանգներին

Մազաթափությունը տհաճ խնդիր է, որին բախվում են շատերը։ Fithacker.ru կայքը գրում է, որ այն կարող է գենետիկայի, առողջական վիճակի, սրթեսի և մի շարք այլ գործոնների հետևանք լինել։ Գոյություն ունի բնական միջոց, որը կարող է նպաստել մազերի աճին։

Բաղադրիչներ

  • սոխի հյութ
  • 4-5 պճեղ սխտոր
  • 1 ձվի դեղնուց։

Պատրաստման եղանակը.

  1. Պատրաստեք սոխի հյութը, մանրացրեք սխտորը։
  2. Լավ խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք գլխին շրջանաձև շարժումներով։
  3. Թողեք 30 րոպե, ապա լվացեք տաք ջրով և շամպունով։

Յուրաքանչյուր անգամ սնվելիս սպիտակուցներ օգտագործեք։ Սպիտակուցը հարուստ է բիոտինով, որն օգնում է մաշկի բջիջներին առողջ մնալ, մազերին՝ աճել։ Այն անհրաժեշտ է մազերի, մաշկի և եղունգների առողջության համար։ Սննդակարգում ներառեք գետնանուշ, ձու և ընդեղեն։

Կարդացեք նաև

Գլխի մերսում։ Սա կարող է տարօրինակ թվալ, բայց օրվա ընթացքում 10 րոպե գլխի մերսումը կխթանի մազերի ֆոլիկուլները։ Կարող եք մերսումը կատարել կոկոսի յուղի օգնությամբ։ Սա կլավացնի նաև արյան շրջանառությունը։

Կանաչ թեյ խմեք։ Կանաչ թեյը ևս կարող է նպաստել մազերի աճին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս