Ռուսաստանցիների իրական աշխատավարձը նվազել է ավելի քան 8 տոկոսով
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/pic_dcd18e5e545af1f22b311cebe038863d.jpg)
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ Ռուսաստանում իրական աշխատավարձը (հաշվի առնելով ինֆլյացիան) նվազել է 8.3 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ: Այս մասին վկայել են վիճակագրական տվյալները:
Ընդ որում, անվանական արտահայտմամբ աշխատավարձն աճել է 6.5 տոկոսով՝ մինչև 33.205 ռուբլու: 2015 թվականի առաջին երեք ամիսներին սննդամթերքի գներն աճել են 10.9 տոկոսով: Ամենաշատը թանկացել է շաքարը՝ 61.5 տոկոս: Ձավարեղենի գինն աճել է 49.8 տոկոսով, մրգերի ու բանջարեղենի գները՝ 40.7 տոկոսով, ձվի գինը՝ 24.1 տոկոսով: Ալկոհոլը թանկացել է 13.3 տոկոսով:
2015 թվականի մարտին, նախնական տվյալներով, Ռուսաստանում գործազուրկների ընդհանուր թիվն աճել է մինչև 4.5 միլիոն մարդու: Դա կազմում է երկրի տնտեսապես ակտիվ բնակչության 5.9 տոկոսը: Ընթացիկ տարվա մարտին Ռուսաստանի արդյունաբերական արտադրանքի ոլորտում գրանցվել է մինչև 5.5 տոկոսանոց գնաճ: