Միքայել Մելքումյանի նախագիծը գնահատել են, բայց աննպատակահարմար են համարել

ՀՀ կառավարությունը այսօր քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նախագծով առաջարկվել է վերանայել որոշ ապրանքատեսակների համար ԱԱՀ-ով հարկման համակարգը, ինչն աննպատակահարմար է համարել գործադիրը և հանգամանորեն հիմնավորել իր եզրակացությունը: Պատգամավորի առաջարկն ընդհանուր առմամբ դրական է գնահատել կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարությանն առաջարկել է առաջնային ապրաքների հարցը ուշադրության կենտրոնում պահել, քանի որ դրա շնորհիվ կարող է նաև սոցիալական խնդիր լուծվել: Այս փուլում, սակայն, առաջարկված դրույթներն ընդունելի չեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930