«Սևանի իշխան» ընկերությունը ձկան վերամշակման գործարան կկառուցի

«Սևանի իշխան» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2015թ. ապրիլի 15-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության որոշմամբ հետաձգվել է մինչև 2018թ. ապրիլի 18-ը:

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Սևանի իշխանի վերամշակման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է շուրջ 3 մլրդ դրամի ներդրում կատարել: Ծրագրի իրականացմամբ կստեղծվի մոտ 150 աշխատատեղ: Որոշումն ընդունվել է ՀՀ Կառավարության այսօրվա նիստում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930