Ուկրաինան ռուսական գազի մատակարարման նոր համաձայնագիր է ստորագրել

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականի երկրորդ եռամսյակին Ուկրաինայի համար 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը կազմելու է մոտ 248 դոլար: Այս մասին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը. «Անհրաժեշտ է մանրամասնել, գինը 348 դոլար է՝ հանած 100 դոլար (զեղչ)»:

Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնապես հավանության էր արժանացրել Ուկրաինայի համար 3 ամսով ռուսական գազի գնի նվազեցումը՝ սկսած ապրիլի 1-ից: Ուկրաինայի հակար ռուսական գազի գինը կարգավորվել է այսպես կոչված ձմեռային փաթեթով, որն առնչվել է 2014 թվականի նոյեմբերից մինչև 2015 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածին:

Ձմեռային փաթեթի գործունեության ժամկետը լրացել էր մարտի 31-ին: «Նավթոգազը» «Գազպրոմին» առաջարկել էր ձմեռային փաթեթը երկարաձգել մինչև 2016 թվականի գարուն:

Տեսանյութեր

Լրահոս