Բաժիններ՝

ՀԷՑ-ի սեփականատերերը մազոխիստնե՞ր են

«Ինչո՞ւ պետք է ապաշնորհ կառավարման արդյունքում առաջացած ճեղքվածքը փակի ՀՀ քաղաքացին»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի խորհրդարանական լսումների ժամանակ նման հարցադրում արեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից պատգամավորը հետաքրքրվեց, թե ՀԷՑ-ը ինչքա՞ն ներդրումներ պետք է աներ այս ընթացքում. «Արդյոք մազոխիստնե՞ր են, թե՞ ոչ, եթե աշխատում են 0% շահութաբերությամբ: Կամ պետք է հոգեբանական շեղոմներ ունենան, որ շարունակում են աշխատել 0% շահութաբերությամբ, կամ շատ վատ կառավարիչներ են և պետք է ընկերությունները հանձնեն այլ կառավարիչների»:

Ռ.Նազարյանը տեղեկացրեց, որ ՀԷՑ-ը վաճառվել է 40մլն դոլարով, մինչև 2007 թ. որևէ ներդրում տեղի չի ունեցել, 2007-ին փոխվել է սեփականատերը, ընկերությունն անցել է «ՌԱՕ ԵԷՍ»-ին, դրանից հետո 80 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ են կատարվել, որոնց հիմնական մասն ուղղված է եղել հուսալի մատակարարում ապահովելու համար:

«Վատ մենեջմենթ հասկացողությամբ չի պայմանավորված, ընդամենը մեր կանխատեսումների արդյունքում նախատեսված հասույթը չապահովված մասով է»,- ասաց Ռ.Նազարյանը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք մազոխիստներ չե՞ն, նա նշեց, որ բոլորն էլ պատճառ ունեցել են այդ կերպ աշխատելու համար, օրինակ՝ ԱԷԿ-ը 100% բաժնեմաս ունեցող ընկերություն է, դոնոր կազմակերպություններից ունեցել է դրանաշնորհներ և արտոնյալ վարկեր, կառավարությունը հրաժարվել է իր շահութաբաժնից և դրա համար 0% է, Երևանի ՋԷԿ-ը արտոնյալ վարկային միջոցների հաշվին է կառուցվել և շահութաբերություն նախատեսելը տրամաբանության մեջ չի և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս