Բաժիններ՝

Հունիսի 6-ին Մոսկվայում կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության նոր հնարավորություններն ու հեռանկարները

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 6-ին Մոսկվայում անցկացվելու է «Եվրասիական տնտեսական միություն. նոր հնարավորություններ ու հեռանկարներ» միջազգային կոնֆերանսը:

Ակնկալվում է, որ միջոցառման շրջանակներում ելույթներ են ունենալու Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, Պետդումայի պատգամավոր Վասիլի Լիխաչովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Տատյանա Վալովայան, Ռուսաստանի Լրագրողների միության նախագահ Վսեվոլոդ Բոգդանովը:

Պլանավորված է կոնֆերանսը բաժանել երեք մասի. «Եվրասիական տնտեսական միության ձևավորումը. կարևոր քայլ նորագույն պատմության մեջ», «Եվրասիական տնտեսական միության նոր հնարավոր մասնակիցներ. ինտեգրացիոն նոր միավորման սահմանների հնարավոր ընդլայնում. ԵՏՄ-ին Հայաստանի ու Ղրղզստանի միանալու հեռանկարներ» և «Եվրասիական ինտեգրման քաղաքական, սոցիալական ու հումանիտար ասպեկտներ. նոր մարտահրավերներ, նոր որոշումներ»:

Կոնֆերանսի ժամանակ քննարկվելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ԵՏՄ-ի ստեղծման դերը հետխորհրդային պատմության մեջ, ԵՏՄ-ն ու գործընկերները, Ուկրաինան եվրասիական ինտեգրման համատեքստում, հայացք Բելառուսից Եվրասիական միությանը, Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը», ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու հեռանկարները և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս