Վրաստանի նոր իշխանությունները կարճ ժամանակում հասել են աննախադեպ արդյունքների. Գարիբաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր Թբիլիսիսում տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի նոր իշխանությունները գրանցել են աննախադեպ արդյունքներ:
Նա խոստացել է, որ իշխող «Վրացական երազանք» դաշինքն առաջիկա տարիներին կկատարի տված բոլոր ոսոտւմները. «Ես հիանալի հասկանում եմ, որ գլխավորը տված բոլոր խոստումների իրագործումն է: Բոլոր խոստումները, որոնք մենք տվել են խորհրդարանական ընտրությունների ժամանակ պետք է կատարվեն մեր կառավարման 4 տարում:
Դրանք լոկ խոսքեր չեն: Այն, ինչը մեզ հաջողվեց անել 12 ամսում, իսկապես աննախադեպ է: Պետք է նշել, որ աճել են նպաստների բոլոր կատեգորիաները: Թոշակառուներն ու առաջին խմբի հաշմանդամներն այժմ ստանում են 150 լարի (մոտ 85 դոլար): Մնացյալ թոշակառուների համար նպաստներն աճել են մինչև 100 լարիի (մոտ 56 դոլար):
Ես նաև ցանկանում եմ ընդգծել, որ կրկնապատկվել են սոցիալական օգնության վճարները: Ընտանիքի մեկ անդամին վճարվող գումարը, որը 2013 թվականին կազմել է 30 լարի (մոտ 17 դոլար), դարձել է 60 լարի (մոտ 34 դոլար): Ընտանիքի յուրաքանչյուր հաջորդ անդամը, նախկին 24 լարիի (մոտ 13.6 դոլար) փոխարեն, այժմ դարձել է 48 լարի (մոտ 27 դոլար):
Բնականաբար, ես չեմ ասում, որ դա բավական է, սակայն դա այն է, ինչը մենք կարողացել ենք անել կարճ ժամանակահատվածում»: