Բաժիններ՝

Կենտրոնական բանկի լավատեսությունը նվազել է

ՀՀ ԿԲ վերանայել է 2014 թվականին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ նվազման ուղղությամբ. այն կկազմի 4.1-4.8%։ Այս մասին նշվում է ԿԲ 2014թ. երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ։

Կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ ակնկալվում է մասնավոր սպառման աճի տեմպերի արագացում և ներդրումային կայուն միջավայր, ինչի պարագայում 2014թ. մասնավոր սպառման աճը կկազմի 4.6%, իսկ մասնավոր ներդրումները կպահպանվեն գրեթե նույն մակարդակում:
2014թ. արդյունքներով, ըստ ԿԲ մասնագետների, ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը կգտնվի 5.5-7.5%, ներմուծման իրական աճը` 1.5-3.5% միջակայքում, իսկ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճի տեմպը կկազմի 4.5 – 6.5%: Արդյունքում` տնտեսական աճը 2014 թ. գնահատվում է 4.1 – 4.8%` պայմանավորված հիմնականում գյուղատնտեսության և ծառայության ճյուղերի ցուցանիշների աճով (ընդհանուր նպաստումը՝ 3.0 տոկոսային կետ):
Նշենք, որ ԿԲ առաջին եռամսյակի հաշվետվության մեջ կանխատեսվում էր ավելի բարձր աճ՝ 5.4-6.1%։ Իսկ այս տարվա բյուջեի հիմքում դրված է 5.2% տնտեսական աճի կանխատեսումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս