Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ռուսաստանն ու Չինաստանը Մարսի հետազոտման համատեղ առաքելության շրջանակում սկսում են սարքավորումների արտադրություն։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Բականովը։

«Սկսում ենք Մարսի հետազոտման համատեղ առաքելություն՝ այդ մոլորակի ուսումնասիրության համար ստեղծելով սարքավորումներ և տեխնիկա»,- ասել է նա Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Իսկ «Вести» լրատվական ծառայությանը Բականովը ներկայացրել է Ռուսաստանի և Չինաստանի տիեզերական համագործակցության ևս երկու ուղղություն։ Նա ընդգծել է, որ փոխգործակցությունը ծավալվելու է ոչ միայն դեպի Մարս առաքելությունների կազմակերպման տեսքով։

Դրա հավանական ուղղություններից են Լուսնի ուսումնասիրման աշխատանքները, ինչպես նաև ռուսական ГЛОНАСС և չինական BeiDou նավիգացիոն համակարգերի հնարավորությունների միավորումը՝ տեղորոշման ազդանշանի ճշգրտությունը մեծացնելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031