ՌԴ-ի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կախված չեն միջազգային իրավիճակից և ուղղված չեն որևէ մեկի դեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման բացմանը։

«Ընդհանուր առմամբ, կցանկանայի նշել, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև կապերը զարգանում են բավականին հաջող և դինամիկ։ Դրանց հիմքում ընկած են հավասարության, փոխադարձ հարգանքի, փոխշահավետության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքները։ Մեր հարաբերությունները կախված չեն միջազգային իրավիճակից և ուղղված չեն որևէ մեկի դեմ», – Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031