Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Չինաստանն արդեն աշխատում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, որը նպաստավոր հանգամանքների պարագայում կներառեն չինական Շենչժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ծրագրում։Այս մասին, ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Գագաթնաժողովն ընդունող չինացի բարեկամները կզբաղվեն, ավելի ճիշտ՝ արդեն զբաղվում են նախապատրաստությամբ։ Նպաստավոր հանգամանքներում նրանք անշուշտ կներառեն այս հանդիպումը Շենչժենում նախատեսված միջոցառումների ծրագրում»,- նշել է Ուշակովը։

Խոսելով եռակողմ բանակցությունների հավանական բովանդակության մասին՝ Ուշակովը հայտնել է, որ ռուսական կողմն արտահայտել է որոշակի գործնական նկատառումներ։

Նա նշել է նաև, որ Շենչժենում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան գագաթնաժողովի կազմակերպման հնարավորությունը քննարկվել է նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպման ընթացքում․ բոլոր երեք մայրաքաղաքներում էլ չեն մերժել այդ գաղափարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031