Փորձում են պայթեցնել Կովկասը, Հայաստանում բացել երկրորդ ճակատ. Սերգեյ Պանտելեև
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը պատմաբան, քաղաքագետ Սերգեյ Պանտելեևն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները, Սթիվ Ուիթքոֆի կողմից Վլադիմիր Պուտինին փոխանցված՝ հակամարտության կարգավորման մոտեցումները ներկայացնող փաստաթղթերը, ինչպես նաև հրադադարի հաստատման և եռակողմ բանակցությունների վերսկսման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հնարավոր հանդիպման թեմային։
Առանձին քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության թեման, ինչպես նաև Հարավային Կովկասում հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։
Հայկ Դերզյան

