105.000 դոլարից ավելի դրամաշնորհ ԿԳՄՍՆ-ի հոգեզավակ հիմնադրամին՝ Թուրքմենստանում հայկական տաղավարի համար

Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը 38 միլիոն 188 հազար 400 դրամի (105,627 ԱՄՆ դոլար) դրամաշնորհ է հատկացրել իր հոգեզավակին՝ «Մշակույթի զարգացման» հիմնադրամին․ տեղեկանում ենք էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացված պայմանագրից։

Այս միջոցներով հիմնադրամը Թուրքմենստանում անցկացվող ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում կազմակերպել է Հայաստանի ազգային ներկայացուցչական տաղավարի, ինչպես նաև մշակութային ու գաստրոնոմիական գոտիների հիմնումը։ Ծրագրով ապահովվել են նաև խոհարար Սեդրակ Մամուլյանի գլխավորությամբ ազգային ուտեստների հյուրասիրությունը և «Հորովել» համույթի կենդանի կատարումներն ու մասնակցությունը Գալա-համերգին։

Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում հոկտեմբերի 7-9-ը անցկացված Թուրքմենստանի «Ավազա» ազգային մշակութային զբոսաշրջային գոտում էին հավաքվել ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները։

Այդ օրերին տարածվող տեսանյութերում երևում է, որ հայկական տաղավար են այցելել ԱՊՀ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով հոկտեմբերի 8–ին մեկնել էր Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Այս տարի լրանում է ԱՊՀ հիմնադրման 35-ամյակը, և ԱՊՀ անդամ 9 երկրների առաջնորդներն ամփոփել են բազմակողմ համագործակցության արդյունքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031