Թուրքիայում գրանցվել է օտարերկրյա ներդրումների արտահոսքի ռեկորդ

Օտարերկրյա ներդրողները վերջին մեկ տարում Թուրքիայից հանել են 3.4 մլրդ դոլար, ինչը համարվում է ռեկորդային ցուցանիշ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Թուրքիայի Կենտրոնական բանկի վճարային հաշվեկշռի տվյալների՝ 2026-ի օգոստոսի դրությամբ նախորդ 12 ամսում Թուրքիա մուտք գործած 7.8 մլրդ դոլարի ուղղակի ներդրումներից արտահոսել է 3.4 մլրդ, ինչը կազմում է ընդհանուր մուտքի շուրջ 43.6 տոկոսը։

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին երկիր է մտել 5.6 մլրդ դոլարի ներդրում, իսկ արտահոսքը կազմել է 2.5 մլրդ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դուրս բերված միջոցները կազմել էին 766 մլն դոլար, իսկ այս տարի ցուցանիշն աճել է շուրջ 3.3 անգամ: Ստացվում է, որ ամեն 100 դոլար նոր ներդրման դիմաց ներդրողները երկրից դուրս են բերել 44.6 դոլար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031