Աբրահամյանի պնդմամբ՝ Հայաստանը և Ղարաբաղը «մեկ տարածք են լինելու». Ազատություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղը «մեկ տարածք են լինելու»: Հինգշաբթի երեկոյան իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից առաջ այդպես է նա արձագանքել «Ազատության» հարցին, թե ի՞նչ կարող է ասել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյա Անտոն Ազարովի սկանդալային հայտարարության կապակցությամբ:
Մայիսի 14-ին, հիշեցնենք, Երևանի, Մոսկվայի, Աստանայի ու Մինսկի միջև լրագրողների համար կազմակերպված տեսակամուրջի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և ինտեգրացիայի դեպարտամենտի Միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո միության ընդհանուր սահմանը կանցնի Հայաստանի Հանրապետության ընդունված սահմաններով, իսկ Եվրասիական միությանը Լեռնային Ղարաբաղի անդամակցության հարցը անգամ չի էլ քննարկվում:
Հայաստանի վարչապետը, մինչդեռ, երեկ ընդգծել է․ «Մեկ տարածք ենք մենք լինելու, և իմ կարծիքով՝ որևէ այլ ձևակերպում այդ հարցում չի կարող լինել»:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում