«Գյումրու տեխնոպարկը» ստեղծման օրից գործունեություն չի ծավալել

ՀՀ կառավարությունը որոշել է «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովում հավանություն տալ ընկերության լուծարման որոշմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ապահովել պետական բաժնեմասի լիազորված ներկայացուցչի մասնակցությունը ընկերության լուծարման և այդ գործընթացից բխող որոշումների ընդունման համար:

«Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2006թ. հունիսին և ստեղծման օրից գործունեություն չի ծավալել: ՀՀ կառավարությունը 2008թ. հունիսի 12-ին հավանություն է տվել Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին, որն ուղղված է Երևանի և մարզերի անհամամասնությունների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը, Գյումրու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը:

Այս ժամանակ էլ սկսվել է Գյումրու տեխնոպարկի՝ որպես Գյումրու տեխնոքաղաքի հիմնական բաղադրիչներից մեկի, ծրագրի իրականացումը: «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն իր սահմանափակ ներուժի և ընդլայնման սուղ հնարավորության պատճառով չի ընդգրկվել Գյումրու տեխնոպարկի ծրագիր: Ըստ կառավարության՝ «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի հետ որևէ առնչություն չունի: Նշված տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունենալու առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս