Ֆրանսիական հետախուզական նավը մտել է Սև ծով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ երեկ երեկոյան Սև ծով է մուտք գործել Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Dupuy de Lome ռադիոէլեկտրոնային հետախուզության նավը: 

Գլխավոր շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ նավը նախատեսված է ռադիոէլեկտրոնային հետախուզություն իրականացնելու համար, ինչը, մասնավորապես, առնչվում է այդ թվում նաև արբանյակների ազդանշանները որսալուն և վերլուծության ենթարկելուն:

Նավի սարքավորումներն ունակ են որսալ տեղեկատվության փոխանցման ամենաժամանակակից ձևերը՝ ներառյալ էլեկտրոնային փոստով ուղարկված հաղորդագրություններն ու բջջային հեռախոսազրույցները: Dupuy de Lome նավն ապրիլի 11-30-ին դարձյալ գտնվել է Սև ծովում:

Տեսանյութեր

Լրահոս