Բաժիններ՝

Առաջին անգամ The New York Times-ի գլխավոր խմբագիր է դարձել աֆրոամերիկացին

Ամերիկյան The New York Times թերթի գլխավոր խմբագիր Ջիլ Աբրամսոնը հեռանում է զբաղեցրած պաշտոնից: Աբրամսոնը The New York Times-ի գլխավոր խմբագիր է դարձել 2011 թվականից: Նրան փոխարինել է նորությունների գլխավոր խմբագիր Դին Բաքեթը:

Վերջինս դարձավ առաջին աֆրոամերիկացին, ով զբաղեցնում է The New York Times թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Թերթի սեփականատեր Արթուր Օքս Սուլսբերգեր-կրտսերը հայտարարել է, որ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցնելու ամենահարմար թեկնածուն հենց Բաքեթն է՝ ընդգծելով, որ ո՛չ խմբագրությունում, ո՛չ էլ մեկ այլ տեղ չկա ավելի հարմար լրագրող:

The New York Times թերթի ողջ 160-ամյա պատմության ընթացքում Աբրամսոնը հանդիսացել է գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցրած միակ կինը: Նրա հեռանալու պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս