Ֆրանսիան աջակցել է Ուկրաինայի շուրջ «Ժնև 2» անցկացնելու մասին Գերմանիայի առաջարկին
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիան աջակցում է Ուկրաինայի խնդրի շուրջ Ժնևում երկրորդ կոնֆերանսն անցկացնելու մասին Գերմանիայի արած առաջարկին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը.
«Ուկրաինայում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է: Յուրաքանչյուր նախաձեռնություն, որը թույլ է տալիս հասնել հակամարտության ապաէսկալացմանը, պետք է ստանա աջակցություն»:
Սրանից առաջ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հանդես էր եկել Ուկրաինայի շուրջ «Ժնև 2» կոնֆերանս անցկացնելու նախաձեռնությամբ:



