Ադրբեջանն ստանձնում է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա: Մայիսի 5-6-ին Ավստրիայի մայրաքաղաքում անցկացվում է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 124-րդ նստաշրջանը:

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ այդ նստաշրջանի ժամանակ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը (վեց ամսով) փոխանցվելու է Ադրբեջանին: Նստաշրջանի շրջանակներում պլանավորված է, որ Էլմար Մամեդյարովն ունենալու ելույթներ ու երկկողմ հանդիպումներ:

Ներկայումս ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահում է Ավստրիան, իսկ դրանից առաջ նախագահում էր Հայաստանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունն ստանձնելու է մայիսի 15-ից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031