Թուրքիայի հատուկ ծառայություններն Անկարայում խուզարկել են Միրկադիրովի բնակարանը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հատուկ ծառայությունները երեկ խուզարկություն են անցկացրել Անկարայում գտնվող այն բնակարանում, որտեղ բնակվում են ադրբեջանցի հանրահայտ լրագրող ու քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովի կինն ու երեխաները:
Միրկադիրովի կին Ադել Բաբախանովան հայտարարել է, որ խուզարկման նպատակով իրենց բնակարան է եկել 11 մարդ: Վերջիններս նրան հայտնել են, որ խուզարկությունն իրականացնում են Ադրբեջանի իշխանությունների դիմումի համաձայն:
Խուզարկության ժամանակ առգրավվել են մի շարք փաստաթղթեր ու էլեկտրոնային կրիչներ, այդ թվում նաև լրագրողի դստեր փոքր պլանշետը: Դրանից հետո բնակարան է ժամանել Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը, ով սկսել է Բաբախանովային հարցաքննել նրա ամուսնու գործունեության մասին:



