«Սևոլ» լաստանավի կործանման հետևանքով զոհվածների քանակը հասել է 259-ի
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարավկորեական «Սևոլ» լաստանավի աղետի հետևանքով զոհերի քանակը հասել է 259-ի: Վերջին ժամերին ջրասուզակներին հաջողվել է 35 մետր խորությունից ջրի մակերևույթ բարձրացնել 11 դիակ:
Եվս 43 համարվում է անհետ կորած: Այս մասին հայտարարել է Չինդո կղզում գտնվող կառավարության օպերատիվ շտաբը: Ջրասուզակներին հաջողվել է զննել նավի 61 խցիկ՝ պլանավորած 64-ի փոխարեն: Ընդհանուր առմամբ, լաստանավն ունի 111 խցիկ:
«Սևոլ» լաստանավը, որի վրա գտնվել է 476 մարդ, ապրիլի 16-ին կործանվել է Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ծովափի մոտ:



