Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Իրան
                                    Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր երեկոյան ժամանելու է Իրան: Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունենալու իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ:
Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման հարցը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր: Նալբանդյանը Ռոուհանիին կփոխանցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նամակը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    