Բաժիններ՝

Որ երկրի քաղաքացիներն են ամենից շատ այցելում Հայաստան

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացցրել է ՀՀ սահմանահատում կատարած անձանց (նույնականացված) բաշխումն ըստ քաղաքացիության երկրի, մուտքի, ելքի և սահմանահատումների քանակի, 2014թ. հունվար-մարտին։
Ըստ այդ տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է ընդհանուր առմամբ 326 789 մուտք։ ՀՀ մուտք գործած այս մարդկանցից 185 959-ը ՀՀ քաղաքացիներ են։
Ինչ վերաբերում է այլ երկրների քաղաքացիներին, ապա ամենից շատ ՀՀ մուտք են գործել Ռուսաստանի քաղաքացիները՝ 60696 մարդ։ Երկրորդ տեղում Վրաստանի քաղաքացիներն են՝ 40933 մարդ, երրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են՝ 17752 մարդ։ Տասնյակում են նաև Ուկրաինան (3715), ԱՄՆ-ը (2126), Ֆրանսիան (1475), Գերմանիան (1149), Թուրքիան (1147), Ղազախստանը (716) և Իտալիան (667)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս