Անհրաժեշտ է լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը. Էրդողան
Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ուղերձը հղելուց հետո մասնակցել է Թուրքիայի խորհրդարանի բացման 94-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Դրա սկսվելուց առաջ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնցից մեկն առնչվել է հայ-թուրքական սահմանի բացման և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությանը: Ի պատասխան՝ Էրդողանը հայտարարել է, որ դրա համար կան մի շարք պայմաններ:
Էրդողանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցն իրենց համար առաջնային հարց է, առանց որի կարգավորման, իրենք «չեն կարող» անել ոչինչ. «Անհրաժեշտ է լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը»: