Բաժիններ՝

Ցողունային բջիջները կօգնեն վերականգնել ուղեղի աշխատանքը ինսուլտից հետո

aroxj.am-ի փոխանցմամբ՝ Ստենֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարմնի վնասված հատվածներում ցողունային բջիջների ներարկումը, հատկապես ինսուլտի դեպքում՝ նպաստում է ուղեղի հյուսվածքների վերականգնմանը: Կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո մասնագետները սկսել են անցկացնել նաև կլինիկական հետազոտություններ: Դրանցում ներգրավվել են մարդիկ, ովքեր ինսուլտ են տարել (33-75 տարեկան 18 հիվանդներ):

6 ամիս անց  բոլոր հիվանդների մոտ կաթվածահար կամ թուլացած վերջույթների գործառույթը, այսպես ասած, ունեցել է դրական տեղաշարժ:  Տպավորիչ էր հատկապես երկու կանանց մոտ արձանագրված արդյունքները: Օրինակ, 71-ամյա կինը ցողունային բջիջների ներարկման արդյունքում կարողացել է ինքնուրույն տեղաշարժվել: 33-ամյա կնոջ մոտ էլ վերականգնվել է խոսելու և քայլելու կարողությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս