Ազատագրված տարածքների զարգացումը՝ փոխզիջումների մասին կարծիքների պատասխան

karabakh-open.info-ն գրում `. ԼՂՀ արտաքինյ գործերի նախարար Կարեն Միրզոյանի կարծիքով` ղարաբաղա–ադրբեջանական հակամարտության չկարգավորված լինելուց առաջին հերթին տուժում են Լեռնային Ղարաբաղի բնակիչները:

«Մենք շահագրգռված ենք, որ բանակցային գործընթացում արձանագրվեն արագ զարգացումներ եւ առաջընթաց, բայց դա չի նշանակում, որ դա կարող է կատարվել Արցախի բնակչության շահերի հաշվին»,-այս մասին արտգործնախարար Կարեն Միրզոյանը հայտարարել է Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը:

Պատասխանելով բանակցային գործընթացում հնարավոր տարածքային փոխզիջումների մասին հարցին, ԼՂՀ արտգործնախարարը նշել է, որ այդպիսի կարծիքների պատասխանը կարող է լինել Կովսականի եւ մյուս ազատագրված տարածքների զարգացումն ու բարգավաճումը:

Կովսականցիների այն դիտարկմանը, թե ԼՂՀ իր ճակատագրի շուրջ բանակցությունների մասնակից չէ, նախարարը չհամաձայնեց: «Մասնակից ենք, բայց այդ մասնակցության մակարդակը մեզ չի գոհացնում, մենք իրավացիրոեն պահանջում ենք, որ Արցախը բանակցային գործընթացում ավելի մեծ ներգրավվածություն ունենա գործընթացի բոլոր փուլերում«»,-ասել է ԼՂՀ արտգործնախարարը: Նրա խոսքով, դա ենթադրում է մասնակցություն մտքերի,գ աղափարների փոխանակման, քննարկման, փաստաթղթերի մշակման, ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման փուլերում: Ըստ Արցախի արտգործնախարի, այն որ առանց Լեռնային Ղարբաղի մասնակցության հակամարտությունը կարգավորել հնարավոր չէ, գիտակցում են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները: Միայն Ադրբեջանն է ընդդիմանում դրան եւ , դրա համար նա պատճառներ ունի. «Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղանի շուրջ աղետալի կլինի, որովհետեւ Ադրբեջանը երկար տարիներ խաբում, մոլորեցնում է եւ իր ժողովրդին, եւ միջազգային հանրությանը՝ գործընթացը ներկայացնելով որպես տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:

Արցախի միջազգային ճանաչման գործընթացի մասին խոսելով Կարեն Միրզոյանն ասել է, որ ԼՂՀ-ն տարբերվում է մյուս չճանաչված երկրներից իր կենսունակությամբ. «Այն պետությունը, որ մենք ստեղծել ենք, իր բոլոր թերություններով, չլուծված հարցերով կենսունակ պետություն է: Եթե կան խնդիրներ՝ մենք քայլեր ենք անում դրանք լուծելու համար, այնպես ինչպես ճանաչված երկրներում է»: Այս հանգամանքն ավելի շատ Արցախ եկող զբոսաշրջիկներին է տեսանելի եւ, ըստ Արցախի արտգործնախարարի, հենց այս հանգանմանքից ելնելով է, որ Ադրբեջանը ընդդիմանում է օտարերկրացիների Լեռնային Ղարաբաղ այցերին:

Մանրամասներն ` այստեղ

 

Տեսանյութեր

Լրահոս