Սիրիական բանակը քրիստոնեաբնակ քաղաք է ազատագրել զինյալներից
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական բանակն այսօր ազատագրել է Մաալուլա քաղաքը, որը գերազանցապես բնակեցված է քրիստոնյաներով: Քաղաքը մի քանի ամիս գտնվել է պաշարման մեջ և վերահսկվել է իսլամական «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալների հարձակմանը:
Այդ հարձակումների հետևանքով տուժել է նաև տեղի վանքը: Քաղաքը մի քանի անգամ ենթարկվել է զինյալների հարձակմանը: Նախորդ տարվա սեպտեմբերին նրանք գրավել են քաղաքը, սակայն այն կարողացել են պահել մի քանի օր, մինչև որ կառավարական զորքերը վերականգնել են քաղաքի նկատմամբ իրենց վերահսկողությունը:
Դրանից հետո զինյալներին վերստին հաջողվել է գրավել քաղաքը:
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ հայտարարել է, որ Սիրիական հակամարտության ժամանակ վրա է հասել շրջադարձային պահ՝ հօգուտ կառավարական զորքերի: