«Շահ-Դենիզ 2» նախագիծը կփոխի տարածաշրջանի էներգետիկ քարտեզը. Իլհամ Ալիև
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շահ-Դենիզ 2 նախագիծը կփոխի տարածաշրջանի էներգետիկ քարտեզը: Այս մասին այսօր Բաքվում տեղի ունեցած Շահ-Դենիզ 2-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Վերջինիս խոսքերով՝ Շահ-Դենիզ 2-ի իրագործումը ադրբեջանական գազին հնարավորություն կտա դուրս գալ այնպիսի շուկաներ, ուր կա դրանց պահանջարկը: Ալիևի խոսքերով՝ Շահ-Դենիզ 2-ը, TANAP-ը և TAP-ն աշխարհի էներգետիկ խոշոր նաախագծերից են: Ակնկալվում է, որ դրանց իրագործման մեջ կներդրվի 35 միլիարդ դոլար և կբացվի 30.000 նոր աշխատատեղ:
Ալիևն ընդգծել է, որ էներգետիկ քաղաքականությունն օգնում է վերափոխել և դիվերսիֆիկացնել Ադրբեջանի տնտեսությունը: