Մոսկվայից Բաքու մեկնած հայկական ազգանունով լրագրողուհուն հայտարարել են «անցանկալի անձ»

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ռուսաստանցի լրագրող Աննա Սահակյանին թույլ չեն տվել մտնել Բաքու: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում: Լրագրողուհու խոսքերով՝ ադրբեջանական կողմը նրան հայտարարել է որպես «անցանկալի անձ», իսկ երկիր մուտք գործելու արգելքի համար առիթ է դարձել իր հայկական ազգանունը:

Նա ընդգծել է, որ Մոսկվայից Բաքու է մեկնել օգոստոսի 12-ին և նախապես չի բացառել, որ իրեն կարող է թույլ չտան մտնել Ադրբեջանի մայրաքաղաք: Նույն օրը երեկոյան լրագրողը հայտնել է, որ իրեն փաստացիորեն արտաքսել են շատ մեղմ ձևով՝ հարկադրելով վերադառնալ Մոսկվա:

Սահակյանի խոսքերով՝ Բաքվի օդանավակայանի մաքսային ծառայության պետը հարգալից ձևով իրեն թեյ է առաջարկել, սակայն այդպես էլ չի թողել հատել սահմանը՝ առաջարկելով փոխել ազգանունը և նոր վերադառնալ: Սահակյանն ափսոսանք է հայտնել, որ իրեն թույլ չեն տվել տեսնել Բաքուն և զբոսնել հին քաղաքի փողոցներով:

Ադրբեջանական կողմը դեռ պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել տեղի ունեցածի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Ադրբեջանի ԱԳՆ-ը հրապարակել էր ԼՂՀ այցելած հայտնի մարդկանց իր «սև ցուցակը», որում ընդգրկվել էր 335 մարդ:

1170865_10201718572033962_1357163106_n

 

Տեսանյութեր

Լրահոս