Էրդողանի որդին խստապես քննադատել է Արևմտյան երկրներին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի որդի Բիլալ Էրդողանը խստապես դատապարտել է Արևմտյան երկրներին՝ Եգիպտոսում գրանցված արյունահեղության նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու համար:

Բիլալը Twitter-ի իր էջում գրել է. «Արևմտյան քաղաքակրթությունը կառուցված է եղել արյան և մարդկանց տառապանքների վրա: Դրա համար էլ ներկայումս այնտեղից անտարբերությամբ են նայում Եգիպտոսում թափվող արյանը»:

Եգիպտոսի ՆԳՆ-ը երեկ ցրել են Կահիրեումգտնվող Մուրսիի կողմնակիցների երկու վրանային ճամբարները: «Մուսուլման-եղբայրներ» շարժման հաղորդմամբ՝ դրա հետևանքով զոհվել է 500 և վիրավորվել են տասնյակ հազարավոր մարդիկ:

Հիշեցնենք, որ իսլամիստ Մուրսիի գահընկեցությունից հետո, ով արդեն իսկ հասցրել էր խզել Սիրիայի հետ հարաբերությունները, իրանական Fars լրատվական գործակալությունը Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բնութագրող ծաղրանկար էր հրապարակել՝ ընդգծելով, որ Թուրքիան «հիվանդ մարդուց վերածվել է միայնակ մարդու»:

Տեսանյութեր

Լրահոս