Բաժիններ՝

Թուրքիան հիվանդ մարդուց վերածվել է միայնակ մարդու. Fars News-ի ծաղրանկարը (լուսանկար)

Թուրքական Yurt թերթի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորին մոտ կանգնած իրանական Fars լրատվական գործակալությունը ներկայացրել է մի ծաղրանկար, որը զայրացնելու է Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ):

Fars-ի ներկայացրած ծաղրանկարն արտացոլում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, ինչը հանգեցրել է այդ երկրի մեկուսացմանը: Ծաղրանկարում իր տեղն է գտել նաև ԱԶԿ-ի նախագահ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Fars-ն ընդգծել է, որ «Թուրքիան հիվանդ մարդուց վերածվել է միայնակ մարդու» (առաջին անգամ Թուրքիան «հիվանդ մարդ» է որակել Ռուսական կայսր Նիկոլայ 1-ինը՝ 1853 թվականի հունվարի 9-ին, Պետերբուրգում, իսկ «Եվրոպայի հիվանդ մարդ» արտահայտությունն առաջին անգամ գործածել է ամերիկյան The New York Times թերթը՝ 1860 թվականի մայիսի 12-ին – 168.am):

Başlıksız-2(1)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031