«Այս կեղծիքի վտանգն այն է, որ այսօրվա իշխանությունները, կարող է, Ալիևի պահանջները կատարելու հերթական գործընթացը սկսեն»․ Արմեն Մանվելյան
168․am-ը Հայկական ատոմակայանի շուրջ ադրբեջանական տարատեսակ թիրախավորումների ու ՀՀ էներգետիկ անվտանգության հարցերի մասին զրուցել է Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ։
- Զրույցի մի քանի թեզեր՝ մեկ դիպաշարով․Ադրբեջանը նոր չէ, որ պայքարում է ատոմակայանի փակման համար․ նախկինում ևս այս հարցը շատ անգամներ է բարձրացրել, բայց այժմ շատ ավելի հաճախ են սկսել դրա մասին խոսել, և հիմա վտանգներն ավելի շատ են՝ պայմանավորված ոչ միայն Ադրբեջանի պահանջով, այլև այն գործոնով, որ Հայաստանում կա քաղաքական իշխանություն, որն Ադրբեջանի պահանջները կատարում է, ու այստեղ արդեն սպառնալիքներն ավելանում են։
- Պնդումը, որ իբր ԱԷԿ-ը վտանգ է ներկայացնում, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը․ Մեծամորի ատոմակայանը գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ, և ՄԱԳԱՏԷ-ն միշտ շատ բարձր է գնահատել ատոմակայանի անվտանգությունը։ Ուղղակի այս կեղծիքի վտանգը նրանում է, որ այսօրվա իշխանությունները, կարող է, Ալիևի պահանջները կատարելու հերթական գործընթացը սկսեն։
- Եղբայրություն անելու և համագործակցելու սրանց միտումներն ու ցանկություններն իրենց ձևի մեջ բավականին վտանգավոր են, որովհետև սա ուղղակի քաղաքական նախասիրություն չէ, այլև որոշակի քաղաքական կուրս, որը հստակ կերպով Հայաստանը տանում է կախվածության մեջ։

- Մենք Ռուսաստանից ներմուծում ենք բավականին էժան գնով գազ, և բավականին էժան գնով նույն այդ Մեծամորի ատոմակայանի վառելիքն ենք ներկրում։ Այսինքն՝ հիմա այս էժան էներգակիրներն ուզում են փոխարինել շատ ավելի թանկ, մեզ թշնամաբար տրամադրված՝ հայ ժողովրդին ատող կողմից, և սա Հայաստանի գաղութացման քաղաքականության ձևերից մեկն է։
Մանրամասները՝ տեսանյութում

