Հուլիսի 1-ից պետությունը չի սուբսիդավորում արևային կայանների վարկավորումը։ Սուբսիդավորման հնարավորության պայմաններում վերջին տարիներին Հայաստանում արևային կայանների տեղադրումը զգալիորեն աճել է՝ հանգեցնելով էլեկտրաէներգիայի ավելցուկի, բայց այս ավելցուկը, փաստացի, դարձել է ոչ թե հնարավորություն, այլ՝ խնդիր, և պետությունը որոշել է հարցին լուծում տալ արտադրության ավելացումը դանդաղեցնելու միջոցով։
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,- պաշտոնական դարձրած իր սոցիալական էջերում օրերս տեղեկացրել էր Նիկոլ Փաշինյանը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը հիշեցրեց այդ թեմայով նախկին քննարկումները. «Էքսպերտները եկել էին Հայաստան, ասում էին՝ ձեր տրանսպորտային համակարգը գործում է ոչ օպտիմալ: Մեր տրանսպորտային համակարգը վատն է, և երբ քննարկում ենք՝ այդ վատ համակարգի մեջ ի՞նչ անենք, ո՞նց անենք, յուղ լցնելու պես բան է։
«Ոչ մի կառույց իր տեղում չէ՝ նախևառաջ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և, իhարկե, լայն իմաստով` կառավարությունը»,- տնտեսագետ Ատոմ Մարգարյանը 168.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքում դրամի փոխարժեքի տատանմանն անհամահունչ պահպանվող էներգակիրների սակագներին:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն սպասվո՞ւմ է, ասաց, որ 10 օրից պարզ կլինի։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հուլիսի 29-ին պաշտոնական գրությամբ դիմել է ՄՊՀ` օնլայն տաքսիների ոլորտում տեղի ունեցող գործընթացների, և տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտումների դեպքում օրենքով սահմանված կարգով առաջարկել է իրականացնել անհրաժեշտ գործողություններ։