Ադրբեջանական քարոզչամեքենան Փաշինյանին «փոխշահավետ գործարք» է առաջարկում գերիների առնչությամբ

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են Ադրբեջանում պահվող հայերի խնդրի շուրջ, և, որ առավելագույն ջանքեր են գործադրում կոնկրետ արդյունքներ ունենալու համար:

«Քանի դեռ այդ արդյունքները չկան, ես դրանց մասին չեմ հայտարարում»,- շեշտել է նա:

Այստեղ, թերևս, խոսքը ոչ թե Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության մասին է, այլ շարքային քաղաքացիների, որոնք պահվում են Բաքվում, ինչի մասին հաստատել է նաև ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից մեկը, որը, ի դեպ, շատ օպերատիվ արձագանքել է Փաշինյանի ճեպազրույցին:

Minval.az-ն իր խմբագրականում նշում է, թե Հայաստանում այսօր տեղի է ունենում բախում հին էլիտայի և պետականության նոր տրամաբանության միջև, և նույնիսկ անուղղակի շահավետ գործարք է առաջարկել Փաշինյանին՝ գերիների փոխանակման տարբերակ:

Կարդացեք նաև

«Ադրբեջանը կարող էր ազատ արձակել մի շարք հայերի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանձնման դիմաց: Սա ոչ միայն տրամաբանական, այլև պատմական քայլ կլիներ:

Նման որոշումը կարող էր ամրապնդել վստահությունը Բաքվի և Երևանի միջև, և թույլ կտար Փաշինյանին ազատվել այն մարդկանց ներքին ճնշումներից, որոնց համար պատերազմը մնում է՝ որպես վերադարձի գործիք: Փաշինյանն այսօր կանգնած է ընտրության առաջ՝ անցյալի և ապագայի միջև. անցյալը ռևանշի է մղում, իսկ ապագան՝ ռացիոնալության և պատասխանատվության:

Քոչարյանի և Սարգսյանի հանձնումը ոչ միայն պարզապես քաղաքական քայլ կլիներ, այլև պետության հասունության սիմվոլ, որը պատրաստ է հենվել ոչ թե միֆերի և նոստալգիայի վրա, այլ իրականության և ազգային հետաքրքրությունների»,- գրել է ադրբեջանական լրատվամիջոցը, որը, ըստ էության, փոխանցում է փաշինյանական «կերպափոխված» տրամաբանությունն ու մտքերը:

Դեռ այս տարվա օգոստոսին՝ վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումից հետո, 168.amանդրադարձել էր Ադրբեջան-Հայաստան նախաստորագրված համաձայնագրի 9-րդ հոդվածի բովանդակային ռիսկերին:

Տեսանյութեր

Լրահոս