Մտավորականությունը պետք է առաքելություն ունենա. ո՞ւր են «Էջմիածին» ամսագրում տպված հարյուրավոր գիտնականները. Միքայել Բադալյան

«Ես մասնագիտությամբ ուրարտագետ եմ՝ հնագույն շրջանի մասնագետ եմ, և ուրարտագիտությունը Հայաստանում չէր կարող լինել, եթե չլիներ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»,-այսօրվա համաժողովին ասաց պատմական գիտությունների թեկնածու, ուրարտագետ Միքայել Բադալյանը։

Նա շեշտեց, որ հայ իրականության մեջ առաջին թանգարանը ևս ստեղծվել է շնորհիվ Հայ առաքելական եկեղեցու՝ Վարագավանքում․

«Այսօրվա ՀՀ-ում առաջին ուրարտական սեպագիր արձանագրությունը հենց հայտնաբերել է Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը՝ 1861թ։ Եթե չլիներ Խաչիկ Վարդապետ Դադյանը մենք չէինք ունենա, օրինակ, Զվարթնոցի ուրարտական արձանագրությունը։ Կարելի է բազմաթիվ փաստերով սա շարունակել…  Եկեղեցին չափազանց կարևոր կրթական, դաստիարակչական դեր է կատարել»։

Պատմաբանի խոսքով՝ պատահական չէ, որ քրիստոնեության ընդունումը հայոց մեջ կոչվում է Հայոց դարձի պատմություն

Կարդացեք նաև

«Այսօր Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն քրիստոնեական, այլ նաև նախաքրիստոնեական այս ամբողջ իմաստության  կրողն է»։

Նա շեշտեց, որ Երուսաղեմում՝ աշխարհի հոգևոր կենտրոններից մեկում, կա 4 թաղամաս, որոնցից երեքը կրոնների անունով են՝ քրիստոնեական, մուսուլմանական և հուդայական, և մեկը՝ հայկական․

«Այս ամենը խոսում է մեր ինքնության մասին, և արդեն քրիստոնեության ընդունումից հետո 4-րդ դարում արդեն ունեինք միաբանություն Երուսաղեմում։ Սա ևս խոսում է, թե ինչ հոգևոր ուժի հետ գործ ունենք»,-ասաց նա։

Պատմաբանի խոսքով՝ եկեղեցի-պետություն կապն անքակտելի է, և դրա լավագույն օրինակը գրերի գյուտն է։

«Ցավոք, վերջին ժամանակներում անընդհատ արշավ է գնում եկեղեցու դեմ, և այդ արշավի ակունքներն այնպես չէ, որ 5 տարի առաջ են եղել։ Ժամանակին պետք է լուրջ մտածեինք՝ այդ սերիալներ, սկեչեր, որտեղ ամեն կերպ փորձ էր արվում նվաստացնել, ծաղրի առարկա դարձնել հայ հոգևորականի դերը։ Եթե նկատել եք, այսօր այդ ռիլերը՝ կարճ տեսանյութերը, շատ արագ կերպով շրջանառվում են համացանցում։ 2018թմի շատ խորհրդանշական աղետալի դեպք տեղի ունեցավ, երբ մի հոգի բարձրացավ Մայր Աթոռի գմբեթին և սկսեց սղոցել խաչը և փորձում էր տեղը երկաթե վարդ դնել։ Արդյո՞ք սա պատահական էրչեմ կարծում։ Փառք Աստծո, հաջողվեց հավատացյալներին կանխել այս ամենը»,-ասաց նա՝ շեշտելով, որ մյուս դեպքը «հպարտության» հետ կապված դեպքն էր, որը «տրվեց» ամբողջ ժողովրդին։

Նա ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, որ պետք է հասկանալ, թե օրինակ «Էջմիածին» ամսագրում հոդվածներ տպագրած հարյուրավոր գիտնականներից քանիսն են այսօր Հայ առաքելական եկեղեցու կողքին․

«Շատ կարևոր է մտավորականության կեցվածքը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս