
«ԱԺ պատերը հետո ի՞նչ պետք է անել, որ անեծքից ու այդ բառապաշարից մաքրվի». Թևան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն այն կարծիքին է, որ գործող իշխանությունները Հայաստանին ոչ մի սցենարի չեն նախապատրաստում որևէ զարգացման դեպքում:
«Ընկել են ձեռ ու ոտ, ասում են՝ լավ կլինի՝ շարունակվի իրենց իշխանությունը, հարցն էն է, թե իշխանություն պահելու իմաստը, նպատակը ո՞րն է, ասենք՝ Հայաստանի զարգացո՞ւմն է, Արցախի վերադա՞րձն է…»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Անդրադառնալով գործող իշխանության տարբեր ներկայացուցիչների մեղադրանքներին, թե ՌԴ-ն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է իրականացնում, նա հարց հնչեցրեց՝ հիբրիդային պատերազմի մեջ Հայաստանը գտնվում է ՌԴ կողմի՞ց, թե՞ Ադրբեջանի և Թուրքիայի. «Մեր պատերազմն այնտեղ է, Խնածախ գյուղի կողքը ո՞վ է կրակում: Ոնց որ թե ռուսներին հանել են: Ցանկացած քաղաքական առաջնորդ պետք է, չէ՞, երազանք ունենա, պատմության մեջ անունը մնա և այլն, ինչ-որ տեսլականի տանի. Իրենց տեսլականը 2021թ. ներկայացրել են՝ զրո արդյունքով, ամեն օր տեսլականի նոր բան է գալիս, որ օրն էլ դա չկա, զբաղեցնում են հեծանիվով, «կրթելով», ԱԺ-ում ծեծկռտուքներով և այլն: Նույնիսկ չգիտեմ՝ ԱԺ պատերը հետո ի՞նչ պետք է անել, որ այդքան անեծքային խոսքեր, ոչ պառլամենտային բառապաշար լսածը մաքրվի, հետո ապագա սերունդները կարողանան այնտեղ իսկապես ազգային ժողով անել»:
ԱԺ միջոցով Փաշինյանի գործընթացի վերաբերյալ հարցին նա նայում է «աշխարհում անհնարին ոչինչ չկա» սկզբունքով, բայց ամբողջ խնդիրը համարում այն, թե ինչպես են դրան պատրաստվում. «Կարող ես դրա մասին խոսել, ոչինչ չանել և սարքել պարզապես անիմաստ մի բան: Երբ իշխանություն եք պահում նրա համար, որ մի քիչ փող ունենան, էս անեն, էն անեն, ո՞ր երազանքի համար ենք մենք պետությունը ձևավորել: Ո՞րն է «իրական Հայաստանը», ո՞ւմ եք խաբում: Բարեկեցիկ կյանքի մասին են խոսում, բայց դա էլի բովանդակությունից է սկսվում: Ի՞նչ է բարեկեցությունը մարդու համար՝ գրպանի պարունակությո՞ւնը, բանկային հաշի՞վը, թե՞ հարազատներն իր կողքին լինեն, ինքն իր պապական գյուղը կարողանա գնալ, երեխաները առողջ մեծանան, վստահ լինեն, որ գալիք սերունդների համար կա սննդային անվտանգության, ֆիզիկական անվտանգության ապահովում»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, թե՝ աղքատությունը մարդկանց ուղեղներում է, նա նշեց, որ այդպես եթե դիտարկենք, ապա ամեն ինչն էլ իրենց ուղեղներում է. «Նույն կերպ հարցնում եք՝ ինչո՞ւ են հիբրիդային պատերազմ ասում, իրենց ուղեղում է այդ հիբրիդային պատերազմը, երբ մայիսի 9-ին հասկացանք, որ մեր այն բոլոր պապերը, որոնք 600 հազարով գնացել են, 300 հազարն էլ զոհվել են, բոլոր այն հպարտությունները, որ ունեցել են, նսեմացվեց, դրվեց այն կողմ: Այդ մարդիկ ի՞նչ էին արել: Չէ՞ որ այդ մարդիկ գնացել էին կռվելու՝ ապագայում բարեկեցիկ կյանք ապահովելու համար, իսկ ապագայի սերունդները, եթե 1945 թվից նայենք մինչև այսօր, ապա երեք սերունդ հետո մսխեց ամեն ինչը, դրեց մի կողմ, նույնիսկ հպարտություն չապրեց, որ այդ պապերը Բեռլին են գրավել, հաղթանակ են տարել, քոչարի են պարել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում