Այս գործընթացների հետևանքով ՀՀ իշխանությունները մնացել են անտեր ու փորձում են նորից ՌԴ-ի հետ սիլի-բիլի անել. Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հայաստանի արտաքին ու ներքին մարտահրավերներին։

«Հետաքրքիր, բայց բարդ ժամանակահատված է սկսվել։ Հետաքրքիր չի նշանակում՝ լավ, երբ տեսնում ենք՝ ինչ է կատարվում Սիրիայում, որը մեր քթի տակ է,- աշխարհաքաղաքական վերջին զարգացումների մասին իր դիտարկումներն այսպես սկսեց Կարեն Քոչարյանը՝ մանրամասնելով,- Ենթադրվում է՝ Սիրիայի վերջին դեպքերը հրահրվել են նաև դրսից, և կան աշխարհաքաղաքական կենտրոններ, ուժեր, որոնք ուզում են Սիրիան դարձնալ Հարավսլավիա»։

Այս իրողությունների համատեքստում խոսելով Հայաստանի անվտանգային վիճակի մասին՝ նա ցավով արձանագրեց, որ անվտանգային համակարգ չկա, իսկ արտաքին մարտահրավերների մասին իր դիտարկումներում նա անդրադարձավ Արևմուտք-Ռուսաստան վեկտորներին։

«Ազգային ժողովի նախագահը 3 տարի հետո որոշեց հայտարարել, որ մինչև մայիս Կապանում կբացվի Ռուսաստանի հյուպատոսությունը։ Չգիտես՝ ինչու, որոշեցին նոր դա ասել։ Ենթադրվում է, որ աշխարհում տեղի ունեցող այս գործընթացների հետևանքով այս իշխանությունները մնացել են լրիվ անտեր՝ աշխարհաքաղաքական առումով, և փորձում են հիմա նորից ռուսների հետ սիլի-բիլի անեն։ Դա նկատվում է նաև արևմտյան ուժերի ռեակցիայից, որոնք երկար ժամանակ այս իշխանության հենարաններից մեկն էին, հիմա՝ ամենաուժեղ քննադատողներն են»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս