![](/banners/BeFunky-design.jpg)
Պետք էր մնայիք ու կռվեիք. Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե ե՞րբ է վերադառնալու Արցախ
Այսօր արցախցի լրագրողներից մեկը խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեց, թե ե՞րբ է վերադառնալու Արցախ, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասաց՝ երբ անվտանգ կլինի։
– Այսինքն՝ հնարավորություն կունենա՞մ, թե՞ չէ,- հետաքրքրվեց լրագրողը։
Ալեն Սիմոնյանն էլ պատասխանեց՝ եթե անվտանգ լինի, այո՛։
– Ե՞րբ կլինի անվտանգ,- կրկին հարցրեց լրագրողը։
Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
– Երբ խաղաղության պայմանագիր կկնքենք։
– Իսկ բանակցություններ կա՞ն արցախահայերի վերադարձի շուրջ։
– Դուք դրա մասին շատ լավ տեղյակ եք, երբ անվտանգ լինի, բնական է, այդ հարցը կբարձրացվի։ Այլ հարցեր ունե՞նք,- հետաքրքրվեց Ալեն Սիմոնյանը լրագրողից, ինչին ի պատասխան՝ լրագրողը հարցրեց՝ ինչո՞ւ է Արցախի փոխարեն՝ ասում Ղարաբաղ։
Ալեն Սիմոնյանը հարցից զարմացավ, ասելով՝ դուք Ղարաբաղ չե՞ք ասում։
– Դուք չե՞ք ասում Ղարաբաղ, մենք ղարաբաղցիներ ենք։
Երբ լրագրողը հակադարձեց, որ ինքն ասում է՝ ես արցախցի եմ, Ալեն Սիմոնյանը նկատեց. «Է, լավ եք անում, ասեք, շարունակեք այդպես ասել»։
«Ես քաղաքական գործիչ եմ, օրինակ, դեմ եմ, որ այլ երկրի քաղաքացի իմ քաղաքներից մեկն անվանի թուրքական, ադրբեջանական անունով, և ես քաղաքական գործչի էթիկան պետք է պահպանեմ։ Ձեզ թվում է, որ ես քաղաքացիական ակտիվիստ եմ և պետք է ձեզ հաճո բաներ ասե՞մ։ Հիմա ընդդիմադիր լինել և դեմագոգիայով զբաղվելն ամենահեշտ բանն է։ Բայց երբ դու պատասխանատվություն ունես, ու, որ Ղարաբաղից մարդ կա, որ պետք է մոտենա ձեզ՝ հարցեր տա։ Ձեզ ասում եմ, որ ամեն ինչ կարվի, որ դուք վերադառնաք այնտեղ, այն ժամանակ, երբ դուք այնտեղ անվտանգ կլինեք։ Դուք այնտեղից դուրս եկաք, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք։ Այն զենքով պայքարեիք, որ ՀՀ-ն այդպես թողել ու տվել էր, այն քաղաքական սատարումով…»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողը հետաքրքրվեց, թե, օրինակ, ինչպե՞ս էր պատկերացնում, որ արցախցին մնար ու թշնամու հետ ապրեր մեկ հարկի տակ։
Ալեն Սիմոնյանը հեգնելով պատասխանեց. «Պետք էր կռվել, պետք էր կռվել»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում