Տղա ջան, Սամվել Կարապետյանի երթի օրը, Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Սայաթ-Նովայի վրա ինքս կանգնած էի ընկերուհիներիս հետ, մեկ էլ նկատեցինք քեզ սև կաստյում-շալվարով, ու տեսանք, թե մարդիկ ոնց են քեզ ու «Լուսավորին» ամոթանք տալիս, բառերով «գզզում», ոնց էին ասում, որ ոչ քո, ոչ էլ քո կուսակցության ղեկավարի ընդդիմադիր լինելուն չեն հավատում, ասում էին, որ դուք նույնպես նիկոլ եք ու, էլի էս ոգով լիքը բաներ։
Այսօր արցախցի լրագրողներից մեկը խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեց, թե ե՞րբ է վերադառնալու Արցախ, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասաց՝ երբ անվտանգ կլինի։
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղում լրագրողն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանին ուղիղ հարց տվեց՝ ինչպե՞ս են ՔՊ-ականները նայում բնակիչների աչքերի մեջ, իշխանական պատգամավորը պատասխանեց, թե լրագրողը կարող է իրեն նայել ու պատկերացնել։
2023թ. դեկտեմբերի 10-ին հասարակական գործիչ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը STAND UP ձևաչափով, «Ոսկե հորթը» վերտառությամբ տեսանյութ հրապարակեց: 1 ժամ 26 րոպե տևողությամբ տեսանյութի հերոսն Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն էր:
«Կորցրել ես կնոջ դեմքդ։ Մաքրիր բերանդ, Սաակաշվիլիի նման բերան ունես, իրո՛ք ամեն ինչով նման ես քո առաջնորդին… Դու Արախամիան ես. ինչպես նա տղամարդ չէ, այնպես էլ դու կին չես, կորցրել ես դեմքդ հանուն ազգային շարժման»,— ասել է Կոբախիձեն լրագրողին։