Ուղիղ պատասխանե՛ք. Տիգրանաշենը հանձնելո՞ւ եք, թե՞ չէ. Իշխան Սաղաթելյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Կարո՞ղ եք հայտարարել և երաշխավորել, որ ձեր իշխանության տարիներին որևէ պարագայում, որևէ պատրվակով և որևէ դեպքում Տիգրանաշենը չեք հանձնելու․ Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի անդրանիկ նիստին «Հայաստան» դաշինքնի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այս հարցն ուղղեց ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրված ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանին։

Ի պատասխան՝ Ռուբինյանը հստակորեն չխոսեց․

«Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29․743 կիլոմետր քառակուսի է, և դա լիակատար և անքննարկելի կարմիր գիծ է։ Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի կառավարության հայտարարված ծրագիրը, որը հավանության է արժանացել ժողովրդի կողմից, հետևյալն է՝ այն բոլոր տարածքները, որոնք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս են, պետք է լինեն մեր վերահսկողության ներքո, և այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման շրջանակներում։ Ինչ վերաբերում է այլ հարցերին, մյուս հարցերը, ըստ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի, կարող են լուծվել տարբեր կերպ, որովհետև կանոնակարգը թույլ տալիս է անել որոշակի օպտիմալացումներ, բայց նույնիսկ այդ դեպքում՝դա պահանջում է հանրաքվե»։

Իշխան Սաղաթելյանն արձագանքեց՝ հստակեցմամբ․ «Չհասկացա՝ տարածքների օպտիմալացումն ինչ է նշանակում, բայց ընդամենն արձանագրենք, որ շատ հստակ, պարզ, ուղիղ հարց եմ տալիս, և ամենևին պատահական չէ, որ Տիգրանաշենի մասին եմ հարցնում։ Տիգրանաշենը մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող հենակետ է։ Հիմա ձեր ասած Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ Տիգրանաշենը կա՞, թե՞՝ չէ։ Ու նորից եմ կրկնում, պարոն Ռուբինյան, պատահական չէ, որ հարցնում եմ․ սահմանագծման, սահմանազատման, անկլավների անվան տակ այն խոսակցությունները, որ պատրաստվում եք հանձնել Տիգրանաշենը, կարո՞ղ եք ժխտել, թե՞ ոչ»։

Կարդացեք նաև

ՔՊ-ականը նկատեց․ «Օպտիմալացում, տեսականորեն, նշանակում է՝ երբ որ, օրինակ, կողմերը որոշում են փոքրիկ սահմանազատման շրջանակներում ինչ-որ փոքրիկ փոփոխություններ անել, որպեսզի սահմանային գյուղերի, օրինակ, կյանքը չխաթարվի, կամ ռելիեֆը հաշվի առնեն (ուշադրություն դարձրեք, որ սա ասում եմ, ես ասում եմ զուտ տեսականю այդ հարցը չի քննարկվել սահմանազատման հանձնաժողովների միջև) տեսականորեն այդպիսի հնարավորություն կարող է լինել նաև անկլավների հարցով։

Իսկ ի՞նչ վերաբերում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքին, ես կարծում եմ՝ բոլորին հայտնի է, որն է այդ տարածքը, և դա հանրահայտ փաստ է, ևդա չի կարող լինել մեզ համար քննարկելի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31