Թույլ մի՛ տվեք, որ Փաշինյանը մտածի՝ ճիշտ բաներ է անում. կործանում է պետությունը. Հրանտ Բագրատյան

Այսօր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով դատական հերթական նիստն էր: Նա մեղադրվում է Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ։

Իր պաշտպանական ճառում ՀՀ նախկին վարչապետը դիմելով դատարանին՝ մասնավորապես, նշեց.

«Մի թույլ տվեք, որ Փաշինյանը մտածի՝ ճիշտ բան է անում, ինքը չի կարող ճիշտ բաներ անել: Նա օրեցօր իշխանությունը հանձնելու վախից սկսում է խայտառակ բաներ անել, խայտառակ բաներ: Արևմտյան Հայաստանը համեմատում է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի հետ: Ո՞նց կանգնեցնենք էս մարդուն, նա կատարում է բացահայտ սխալ, պետությունը կործանում է, իմ պետությունը կորում է: Հարգարժան դատարան, ես ուրիշ ձևով եմ վերաբերվում էս պետությանը, ավելի մեծ ցավով, որովհետև հաղթանակի վարչապետ եմ եղել»:

Այնուհետև Բագրատյանը շարունակեց, որ տառացիորեն վստահ է՝ Հայաստանի Հանրապետության գոյությանը ոչ մի բան չի սպառնում, եթե հակառակորդը պատասխան է ստանում, բայց պետք է կարողանալ այդ պատասխանը ճիշտ հաշվարկել:

Կարդացեք նաև

«Սա համարում եմ կեղծ, սարքած գործ, որովհետև ես նման մտադրություն չեմ ունեցել: Բա սա էն մարդու ելույթն է, որը պատրաստվում էր մեկին սպանե՞լ: Ելույթի մեջ գրած է, չէ՞, ինչ է այդ բառի իմաստը՝ հեռանալ իշխանությունից, ասվում է առաջին նախադասության մեջ: Ես ուրիշ բան չունեմ ասելու»,- եզրափակեց Հրանտ Բագրատյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս