Այսօր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով դատական հերթական նիստն էր: Նա մեղադրվում է Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ։
«Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հ/կ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործը հավակնում է դառնալ նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ քաղաքական ֆարսերից մեկը։
Այսօր ԱԺ-ում ընթացող հանրային քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեց՝ 44-օրյա պատերազմից հետո հարուցված քրեական վարույթն ի՞նչ փուլում է, և կա՞ հստակ սահմանված ժամանակ, թե այն երբ պետք է հասնի ավարտին։
Վերադառնալու որևէ ցանկություն չունենք. մեզ իշխանություն չի պետք, այլ իշխանափոխություն. Սերժ Սարգսյան
«Ակնկալում եմ, որ պարոն Մալյանի խափանման միջոցը կփոխվի և կընտրվի այլընտրանքային խափանման միջոց»,- այս մասին Նարեկ Մալյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «24 news»-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանը՝ մանրամասնելով, որ մի խումբ անձինք այսօր դատարան երաշխավորագիր են ներկայացնելու՝ Մալյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր իր դեմ հարուցված քրեական գործով դատական նիստի ժամանակ նախ անդրադարձավ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի անցյալ տարի սեպտեմբերին կայացրած որոշմանը, https://168.am/2023/10/09/1942230.html որով մերժել էր պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ փոխելու Արմեն Աշոտյանի խափանման միջոցը: Իսկ հետո համեմատության համար հիշեցրեց ֆրանսիական մի ասացվածք։