Նախկինից նախկին Սարգիս Բաղինյանի տնօրինած հիմնադրամը հերթական դրամաշնորհն է ստացել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրերս միանգամից 2 դրամաշնորհ է հատկացրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին․ համայնքների պոլիկլինիկաների տեխնիկական վերազինում միջոցառման համար հիմնադրամը նախարարությունից ստացել է 7 միլիոն 370.000 դրամ, իսկ մաքրման կայանների պահպանություն ծրագրի համար՝ 16 միլիոն 986.000 դրամ։

Ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգում տեղ գտած պայմանագրերի՝ խոսքը Բյուրեղավանի պոլիկլինիկայի համար սարքավորումների ձեռքբերման և Աէրացիայի մաքրման կայանի պահպանության աշխատանքների մասին է։

Թեև հիմնադրամն ունի տասնյակ տարիների պատմություն, այդուհանդերձ, հիմնադրամին դրամաշնորհի գնման ընթացակարգով հսկայական միջոցներ են տրամադրվում 2022 թվականից սկսած։ Միայն այս տարի այս հիմնադրամն արդեն կնքել է դրամաշնորհի 4 պայմանագիր, նախորդող 2 տարիներին՝ 3-ական։

2023 թվականի հուլիսից հիմնադրամը տնօրինում է նախկիններից ավելի նախկին Սարգիս Բաղինյանը, որը թավշյա իրողություններից հետո դարձյալ համալրել էր գործադիր իշխանությունը, իսկ 2023 թ․-ից արդեն՝ հիմնադրամի տնօրենի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է մարզային այցերի ժամանակ։ Ի դեպ, Սարգիս Բաղինյանն աշխատել է նախ՝ Տիգրան Սարգսյանի, ապա՝ Հովիկ Աբրահամյանի հետ։ 2021 թվականին նա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդականի պաշտոնում էր։

Կարդացեք նաև

Նախկիններից հետո նորերի հետ աշխատող Սարգիս Բաղինյանի որդին էլ՝ Սուրեն Բաղինյանը, Ազգային ավտանգության ծառայության Ազգային անվտանգության ծառայություն Քննչական գլխավոր վարչության ավագ քննիչ է։

Տեսանյութեր

Լրահոս