Գիտնականները 2040 թվականի համար կանխատեսել են կյանքի տևողության անկում
ՄԻԱՎ վարակի, օդի աղտոտվածության, դիաբետի և ճարպակալության պատճառով կյանքի միջին տևողությունը կարող է կրճատվել:
Lancet բժշկական պարբերականում նշվում է, որ մարդկության պատմության ընթացքում կյանքի միջին տևողությունն աճել է՝ հասնելով 60, իսկ զարգացած երկրներում՝ 80 տարվա:
Ըստ զարգացման տարբեր սցենարների՝ կյանքի միջին տևողությունը կարող է և՛ կրճատվել 4-5 տարով, և՛ աճել:
Հետազոտության համաձայն՝ կյանքի միջին տևողության ցուցանիշները տարբերվում են՝ կախված երկրից և տարածաշրջանից:
Օրինակ՝ ԱՄՆ-ն 2040 թվականին կյանքի միջին տևողության ցուցանիշով կիջնի երկարակյաց երկրների ցուցակում 44-ից 46-րդ հորիզոնական:
Առաջին տեղը կզբաղեցնի Իսպանիան, որտեղ կյանքի տևողությունը կկազմի 85,8 տարի, իսկ ներկայիս առաջատարը՝ Ճապոնիան, կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը:
Ըստ ամերիկացի գիտնականների հետազոտության՝ Հայաստանում այդ ցուցանիշը կկազմի 77,5-80 տարի։