Հայաստանն ու Ղազախստանն իրենց բեռնատարները փոխադարձաբար կազատեն ճանապարհային վճարներից
Հայաստանն ու Ղազախստանն իրենց բեռնատար մեքենաները կազատեն ճանապարհային և բնապահպանական վճարներից։ Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին երկկողմ միջկառավարական համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
Երկրները համաձայնագիրը ստորագրել են դեռ 2006 թվականին, սակայն մինչ օրս չեն կարգավորել այդ վճարումների հարցը։
Վճարումներից ազատումը տարածվելու է ոչ միայն երկկողմ, այլև տարանցիկ բեռնափոխադրումների վրա։