Բաժիններ՝

Որպես գրող ես հազվագյուտ ժամանակներ եմ ապրում, որպես քաղաքացի՝ դժոխային շրջան. Գրիգ

Աշխարհում, երկրում, հասարակությունում կատարվողը ամենանուրբը, թերևս, զգում և արտահայտում են գրողները: «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք ժամանակակից գրող Գրիգի հետ:

Գրելն էլ իմ պայքարի ձևն է

Ինձ համար պատերազմը ավարտված չէ, իսկ ստեղծագործելու պահով կարող եմ ասել, որ ավելի շատ եմ գրում, գրելն էլ իմ պայքարի ձևն է:

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հասարակությունը ավելի կիրթ էր, քան հիմա

Կարդացեք նաև

Հիշողությունները շատ են, բայց ինձ հանգիստ չի տալիս հատկապես այն զգացողությունը, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հասարակությունը ավելի կիրթ էր, քան հիմա: Գուցե խիստ սուբյեկտիվ և ինքնախարազանող դիտարկում է, բայց ինձ այդպես է թվում:

Որպես գրող ես հազվագյուտ ժամանակներ եմ ապրում, որպես քաղաքացի՝ դժոխային շրջան

Ստեղծագործողի համար պատերազմը չսպառված թեմա է, այլ կերպ ասած՝ որպես գրող ես հազվագյուտ ժամանակներ եմ ապրում, որպես քաղաքացի՝ դժոխային շրջան:

Երևանում հանդիպածս մարդկանց մեծամասնությունը անտարբեր է

Ես հուսահատությունից այնքան չեմ վախենում, որքան անտարբերությունից. հուսահատը ժամանակին հավատացել է, էլի ուժ ու կրակ կգտնի սրտում հավատալու, էլի մկանները կձգի ու կհամառի, բայց Երևանում հանդիպածս մարդկանց մեծամասնությունը անտարբեր է, սիրուն ու մեռած սպառողական հասարակություն:

Ստեղծագործող մարդու ապագան Հայաստանում երեսուն տարի է` մխում է

Ես վեպ եմ գրում պատերազմներից տուժած երեխաների մասին, իսկ ստեղծագործող մարդու ապագան Հայաստանում երեսուն տարի է` մխում է, բայց ոչ մարում է, ոչ էլ բոցավառվում:

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս