Ֆրանսիան մոբիլիզացնում է ոստիկանական ուժերը՝ դիմակները ստուգելու և կանոնները պահպանելու համար
Ֆրանսիայի իշխանությունները հետզհետե կխստացնեն ոստիկանական ստուգումները, որպեսզի համոզեն մարդկանց դիմակներ կրել այն վայրերում, որտեղ դա անհրաժեշտ է համարվել, ինչպես նաև պահպանել COVID-19-ի համավարակի կապակցությամբ ներդրված սոցիալական հեռավորությունը։ Ադ մասին հաղորդում է Reuters-ը։
«Մենք շրջադարձային փուլում ենք գտնվում: Մենք պատրաստվում ենք մոբիլիզացնել ոստիկանական ուժերը ստուգումների համար»,- լրագրողներին ասել է Ֆրանսիայի կառավարության մամուլի խոսնակ Գաբրիել Աթալը:
ԳՈՎԱԶԴ00:58Իմանալ ավելին
Ընդ որում, մամուլի խոսնակը հավելել է, որ մարդիկ պետք է վախենան ոչ թե ոստիկանությունից, այլ վիրուսից, «որը թաքնված է և վարակում է»։